Իմ կոպերի տակ



Ցավը  լցվել  է  իմ  շուրջը  նորից
Ու  չի  հեռանում,
Չեն  երջանկանում  պահերը  անձայն,
Ու  գիշերները  ասուպ  չեն  ծնում…

Անցնում  են  անտես  պահերը  կյանքիս-
Մարում  է  լույսը  լուռ  ճամփաներիս,
Ցավից  գինովցած  գնում  եմ  մենակ
Թախիծս  եմ  թափում  մայթերին  ծեծված:

Գիշերն  աննկատ, գիշերը  տխուր
Անցնում  է,  գնում,
Իմ  կոպերի  տակ  երազս  է  քնում
Վիհում  անհատակ` խոհերս  մեռած…
Նորից  կարբեմ  և  այս  առավոտ,
Նորից  կխեղդեմ  ցավերս  տանջող,
Ցավերս  ցավոտ,
Կըմպեմ  բաժակը  հոգուս  դառնության
Ապավինելով  երազիս  հարբած:

Գիշերն  աննկատ, գիշերը  տխուր,
Անցնում  է ,  գնում,
Ցավը  լցվել  է  իմ  շուրջը  նորից
Ու  չի  հեռանում…
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: