Դու ես


Դու ես

Ներկայիս գլխավոր դերում...

Անդուլ ու անվերջ, անձրևի նման
Թմբկահարում ես գիտակցությունս քեզնից պաշտպանող տանիքը թղթե,
Որ արդեն վաղուց տանիք չէ, կիրք է՝
Ձուլված ստվերիս...

Դու ես
Քրտինքիս ամեն կաթիլում,
Դու ես
Նյարդերիս ամեն մի թելում...

Երազում տեսած երազի նման
Իրար ես խառնել բովանդակությունն ու արտաքինը իմ այս գոյության,
Դարձել ես ստվեր՝ խամրած եսերիս,
Ստվերված կեսիս...

Կարոտս ձուլվել գոյությանս հետ՝
Մշուշ է մաղում գիտակցությանս
Ծառուղիներում..
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: