Գոնե

















Գոնե երազում ինձ մեկը սիրեր,
Շշնջար բարի ու քնքուշ խոսքեր,
Չթողներ սիրտս անհույս ու խաբված,
Գոնե երազում,ախ,գեթ մի գիշեր,
Տեսնեի մազերդ իմ կրծքին թափված,
Գոնե երազում իմ բախտն ինձ հիշեր,-
Գոնե այս գիշեր մեռներ քո կրծքին
Իմ անքնությունը,ախ կամ հավիտյան
Չհիշեր,որ կան սեր,համբույր ու կին,
Կյանք աշխարհ ու մահ,հույս ու խարդավանք,
Չզգար իմ սիրտը,որ դեռ կամ,ով կյանք,
Ով քաղցր տանջանք,
Ով դառը բերկրանք,
Ով կիրք ու խոհեր,չզգայիք,որ կանք:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: