Ես էլ չեմ ուզում

Ես էլ չեմ ուզում ոչ մի բան լսել,
Ես էլ չեմ ուզում ոչ մեկին սիրել,
ՈՒզում եմ միայն անցյալս ջնջել,
Որ կարողանամ ես ուրախ ապրել:
Ցավոք անցյալը ջնջել չի լինում,
Սիրո վերքերը փակել չի լինում,
Այդ վերքերի դեմ դեղեր չեն լինում,
Հիշողությունն էլ հավերժ է մնում:


Առավոտ ելա, անձրև էր գալիս,
Աչքերիցս էլ արցունք էր գալիս,
Նայում եմ հեռուն, բայց դու չես գալիս,
Ներսս այրվում է. Հոգիս է լալիս:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: