ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՇՔ


Մենք հանդիպեցինք…
Եվ ի՜նչ կատարվեց, հասկացա՞ր արդյոք.
Կարծես թե կյանքը հանկարծ լվացվեց ՝
Անվերջ խաղալուց կեղտի մեջ կորած մանուկի նման:
Օդը, որ կարծես գորշ մշուշով էր կեղևակալված,
Կեղևաթափվեց ՝
Տեսքով անձրևի,
Ձյան կերպարանքով,
Եվ… օդի համը զգացինք կրկին.
Այնպես է համե՜ղ-առարկայացա՛ծ,
Որ… չե՞ս կամենում ուտե՛լ պարզապես…


Մենք հանդիպեցինք…
Եվ ի՜նչ կատարվեց, արդյոք հասկացա՞ր.
Հարազատության ա՛յն զգացումին,
Որ կյանքն էր ջոկ-ջոկ երկուսիս տվել,
Քնքշանք խառնըվեց կրկնակի՛ չափով,
Որից ստացվեց մի… սե՜ր անվախճան,
Ինչպես անվախճան ջուրն է ստացվում,
Երբ ջրածինն է կրկնակի չափով մարսում թթվածին…

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: