Ես սիրեցի քեզ..

Ես սիրեցի քեզ..
Ու կառուցեցի մի աշխարհ
Որտեղ մենակ ես ու դու էինք
Բայց այդ աշխարհը յուրահատուկ չէր
Ու չէր տարբերվում,
Բայց ես սիրեցի դա
Որովհետև դու էիր այնտեղ,
Դրանից բացի ինձ էլ ոչինչ հարկավոր չէր
Ոչ փող, ոչ հարստություն ու ոչ ճոխություն
Ինձ հարկավոր չէին և ոչ մի բառեր
Չէ որ մենք լուռ էլ հասկանում էինք իրար
Բայց այն ժամանակ
Երբ պետք էին բառեր
Դու գերադասեցիր նորից լռելը
Որը վերածվեց հավերժական լռության
Ու այդ ամենը մնաց լոկ երազանք:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: