Մի նայիր աչքերիս մեջ.
Դու այնտեղ ցավ ու վիշտ կտեսնես:
Մի թափանցիր հոգուս մեջ.
Դու այնտեղ խելագարին կհանդիպես:
Երբեք ու երբևէ մի զննիր հոգիս`
Այնտեղ դատարկ է նորից`
Չկա այնտեղ սեր,սիրո նշույլ
Կամ թե հույսի մի դուռ:
Ես խենթ եմ,
Իսկ դու` խենթի գերին:
Ես կարոտ եմ քո աչքերին,
Իսկ դու կարոտ իմ ձայնին:
Մի նայիր աչքերիս մեջ`
Դու այնտեղ ցասում ու սեր կտեսնես,
Մի թափանցիր հոգուս մեջ`
Դու այնտեղ սիրահարվածին կհանդիպես,
Երբեք ու եբևէ մի զննիր հոգիս,
Թե չէ գերի կընկնես նորից.
Գերի, որ երբեք չի ազատվի,
Գերի, որ ազատության լույս չի տեսնի,
Գերի, որ դաժան պատմությանը կենթարկվի,
Գերի, որին իմ սերը կփաղաքշի

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: