Կարդում ես արդյոք մտքերս

Կարդում ես արդյոք մտքերս, 
Բայց ուզում եմ գոնե հիշես... 
Այո, քեզ սիրել են շատերը, 
Բայց հավատացած ես արդյոք, 
Որ սիրել են ողջ էությամբ, 
Գուցե՞ սիրել են ներկայությունդ, 
Կամ գուցե՞ նաև փողերդ: 
Իսկ դու գիտե՞ս, որ սիրել մարդու 
Ողջ էությամբ դժվար է շատ: 
Գիտե՞ս, որ հարգել թերությունները 
Մարդու բարդ է միանգամայն, 
Որ կուլ տալ երբեմն արհամարանքն 


Ու վիրավորանքը, որ տանել 
Անտարբերությունն ու սառնությունը տանջալի է, 
Բայց ահա այս ամենը տանում եմ նորից 
Ես, սիրելով անչափ քեզ: 
Մաքուր զգացմունքս գոնե գնահատի, 
Ու ինձ մի դավաճանի, ասա ինձ միայն 
Այս անթափանց վարագույրից դուրս 
Մեր ապագան երևի անհույս: 
Ու շարունակենք մեր դերը խաղալ, 
Բայց արդեն առանց դիմակի լինի ու զուլալ:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: