Ես կամ քո համար













Ես սիրում եմ, երբ ժպտում ես
Ուրախանում դրանով,
Եվ տխրում եմ, երբ տխուր ես,
Մխիթարանք որոնում:
Ա~խ, ի՞նչ անեմ, որ հասկանաս,
Որ սիրում եմ քեզ անկեղծ,
Որ ստիպել ես դու իմ սրտին
Ստանալ մի սեր նորաստեղծ:


Ա~խ, ի՞նչ անեմ, որ հավատամ
Քո գեղեցիկ խոսքերին.
Դու ասում ես, որ հավատամ,
Իբր ես եմ քո փերին: Ոչ ոք չկա ու չի լինի,
Քանզի ես կամ քո համար,
Բայց ասա´ ինչ, ի՞նչ կլինի,
Եթե լինես անհամար:
Այնպես կուզեմ, որ գամ մի օր,
Կասկածներս փարատես,
Եվ ես կասեմ քեզ հենց այդ օր,
Որ սիրում եմ իսկապես:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: