Սիրելով










Սիրելով է մարդ տառապում, Սիրելով խելագարվում, Սիրելով է խելոքանում, Եվ սիրուց է գիժ դառնում: Սիրուց է որ մարդու հոգին կուրանում է,թոռոմում, Սիրուց է որ մարդու սիրտը հազիվհազ է բաբախում: Սերը մարդուն թև է տալիս, ՈՒ հոգու մեջ լույս վառում, Սերը մարդուն ուժ է տալիս, Եվ սրտեր է նա բուժում:
Սիրելով է մարդը կյանքում նոր բարձրունքների հասնում, Եվ սիրուց է նա ընկճվում և ամեն ինչ կորցնում: Սերը սիրող սիրուց խլում, Սիրող սրտեր է քանդում, Սիրով սիրո վերքեր ծածկում, Եվ սրտեր է դարմանում: Սերը հանք է,սերը վանք է, Սերը դա մի մեծ տանջանք է, Սերը դաժան,բայց և թանգ է, Բայց դե չէ որ սերը կյանք է: Դե ասացեք բարի մարդիք, Ասեք ինչ է կատարվում, Չէ որ սերը ինչպես գալիք, Ոչ ոքի չի հարցնում... Տեր իմ Աստված,դու ես ստեղծել, Դու ես ամենը տեսնում, Էլ ինչու ես երկու սրտեր, Դու իրարից բաժանում:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: