Լալիս է հոգիս, անվերջ հեկեկում,
Պատում է սրտիս թախիծ անանուն
Մինչև ե՞րբ պետք է ես թաքուն տանջվեմ
Անանց տխրությամբ լամ ու արտասվեմ:

Հեռու ես անհաս, իմ լուսե երազ,
Բայց քեզ է սիրտս փայփայում թաքուն,
Փռված է լույսդ շուրջս և վրաս,
Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում:



Քո հեռու երկրի ուղին չգիտեմ,-
Գուցե ես ինքս ստեղծել եմ քեզ,
Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ,
Հրամայել եմ, որ վրաս իշխես:

Եվ քաղցր է լինել քո կամքի գերին,
Քո չարությունը բարիք համարել,-
Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին
Եվ մահաբեր ձեռքդ համբուրել
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: