Սպասում եմ քո վերադարձին

Գնացիր…Քեզանից ինձ թողեցիր հուշեր միայն…Նստած եմ սենյակումս և հուշերս եմ փորփրում,կրկին տանջելով հոգուս:Սիրտս նեղացել է,էլ չի ցանկանում քո մասին ինձ պատմել,արդեմ հոգնել է քո անունը լսելիս վեր թռչել տեղից…Նեղացրել ես հոգուս կրկին…
Գնացի՜ր…Ամբողջ գիշեր քուն չեկավ աչքերիս,քեզ հիշեցի Լուսնի շողերի ներքո…Իմ ձյունաճերմակ անկողնում,որ Լոսինն իր լուսով լուսավորել էր իմ շողքն եմ տեսնում…և խենթ մանուկի նման ուզում եմ հպվել,կարծես դու լինես…Գիտես, թե քանի գիշերներ եմ լուսացրել քեզ երազելով կողքիս…Ցնորք…Սակայն դու չկաս.գնացել ես թողնելով ինձ իմ շողքի հետ…Որքա՜ն եմ երազել մութ գիշերին շշնջալ քո ականջին. Ես սիրում եմ քեզ,իսկ լուսաբացին քեզ բարի լույս մաղթեմ…Գնացի՛ր,սակայն չասեցիր կգաս էլ,թե ոչ…Միգուցե այդպես էիր ուզում…Ինչևէ սիրելիս դեռ այնքան երազներ ու հույզեր ունեմ քեզ հետ կապված…Երբ վերադառնաս շտապիր ինձ մոտ,սրտատրոփ սպասում եմ քո վերադարձին:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: