Կիթառի հնչյուններ անվերջ հնչեք


Մայրամուտին, երբ ամպերը շիկացել են մայր մտնող արևի վերջին շողերից, երբ ծովի ալիքներն են հոգնած պառկում ափին ու հետ քաշվում, երբ մեղմ սյուքը շոյում է ամբողջ մարմինդ, դու էլ աչքերդ հառել ես հորիզոնին ու նայում ես անծայրածիր ալիքվող ծովին, նրբորեն կախում ես գլուխդ, պատահաբար լսում ես հեռվից եկող կիթառի մեղմ հնչյունները, փակում ես աչքերդ ու երազում, հոգևոր հանգստությունն է սկսում պարուրել քեզ: Պատկերացնում ես, որ քո սիրելին է քո կողքին, փայտով խաղում է փոքրիկ խարույկի հետ ու բոցկլտացող քայծերից այն կողմ նայում ես նրա խորը աչքերի մեջ, անխոս է ամենինչը, ամենինչ հասկանալի է, կիթառի հնչյունները խոսում են երկուսիդ փոխարեն: Ախ այդ ջրի ձայնը, ինչպես է այն քեզ հանդարտում, ինչպես է այն քեզ նետում անտեսանելի մի աշխարհ, մի աշխարհ, որտեղ այնպես է, ինչպես որ դու ես երազել, հանգիստ մի աշխարհ, որտեղ սիրտդ չի կցկվում ցավից, այլ բաբախում է այնպես ինչպես, որ դու ես ցանկանում: Դու և նա այնտեղ եք, միայնակ, բայց անբացատրելի մի զգացում սրտներումդ: Դուք վերացել եք այս աշխարհից, դուք, միայն դուք եք ու կիթառի հոգին շոյող հնչյունները: Լռություն է տիրում, բացում ես աչքերդ ու հասկանում, որ դու նստած ես տանը, չկա ոչ ծովը իր ալիքներով ու հանգստություն պարգևող ձայնով, չկա մայրամուտը, այլ գորշ գիշեր է, չկա կիթառի հնչյունները, դա պարզապես նվագարկիչն էր միացված, որը անջավեց, երբ երաժշտությունն ավարտվեց, հետո հասկանում ես, որ չկա նաև նա:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: