Ինձ մոռացիր

Մտքերս փորձում եմ ուղել,
Եվ այն քեզնից հեռու պահել,
Գուցե այդ ժամանակ կկարողանամ,  
Քեզ սրտիցս վերջնական հանել,
Ու Էլ երբեք-երբեք չհիշել,
Եվ գիտեմ, որ մեկն էլ հարցնի ինչու՞
Այդ հարցին պատասխան կասեմ.
Ցանկանում եմ, շատ եմ ցանկանում,
Որ բացվող օրս քեզ հիշելով չանցնի,
Որ ամեն վայրկյանս քեզ հետ չապրի,
Այլ  երջանիկ  աչքերիդ առաջ,
Սերը կուրանա  ու ինձ էլ  չտեսնի,
Թող ինձ մոռանա, չհիշի երբեք,
Հիմա ասա' ինչու՞ ես եկել,
Որ տեսնե՞ս մայրամուտն այն սրտի,
Որ քեզնից բացի, ոչ մեկին էլ չի սիրի,
Ու չի տեսնի այն սերն իրական,
Որ միայն քո անունով էր սկսվում,
Հեռացի'ր,հեռացի'ր հավիտյան,
Որ սիրտս չզգա թե ինչպե՞ ս է հոգիս,
Ամեն օր տառապում քեզ համար:

Հեղինակ` Արման Մուրադյան
02.02.2014թ.

Սեր


Բացատրել սերը` նույնիսկ քիչ Է մի ամբողջ հավերժություն :



Հեղինակ` Արման Մուրադյան

18.01.2014թ

Ես սառն եմ շատ


Ինչպես շոյեմ ջերմությունդ,
Երբ ինքս  սառն եմ  շատ,
Գուցե դու իմ ջերմությունն ես,
Կամ, մի գուցե  գարնան շունչն ես,
Երջանկությունն ես,  սրտիս ծաղիկն ես,
և ավելին ես, քան ես կարծում եմ,
Հստակ տեսնել` պատկերացնել չեմ կարող,
Բայց  ներիր` քեզ ջերմացնել չեմ կարող,
Որքան ջերմություն տաս, հոգիս սառցե բեկոր է,
Գնա~ հեռու … հեռու...
Ներիր ինձ, ես սառն եմ շատ:

Հեղինակ` Արման Մուրադյան
16.12.2013թ.

Սերս անհայտ է

     

Բոցավառվող է` բուխարի,
Իմ սերը, որը ստվեր է սառած,  
Կապված է անհայտ  ճանապարհին,
Սերս  անհայտ  է.
Գնտնելն անհնար է,
Քանի որ չկա ճանապարհ.
Ո՞րքան էլ որ թափառում եմ,
Ստվեր դարձած  իմ հոգով,  
Հոգիս անհետանում է
Անհայտ  ճանապարհով:
Եվ անկախ նրանից,
Թե մեր  ձեռքերում  է,
Մեր իսկ  ճակատագրերը,
Իմ սերը մի ստվեր է,
Անհայտ դարձած  ճանապարհին,
Հարցերում` սիրո մտորումներ
Չեմ անում,  բայց դե հնչում են տողեր,
Չսիրած, անհայտ սիրո մասին,
Կյանքը սեր է, այնպես որ,
Ոչ ոք չգիտի, թե՞ ում պատահական,
Կսիրի  անսահման, հավերժական,
Իսկ իմ սերը  մի ստվեր է,
Անհայտ դարձած  ճանապարհին:

Հեղինակ` Արման Մուրադյան
04-09.12.2013թ.

Օտարի սրտում

Սեր իմ, իմ  սրտում օտարացար,
Ուրիշի սրտում  քեզ  տեղ գտար,
Բուրմունք տվող սիրուցս  հեռացար,
Երջանկություն` ոչ մի այլ տեղ  չգտար:

Օտար սրտում  քեզ սեր չգտար,
Փնտրեցիր այտեղ ինձ ու չգտար,
Սրտի խորքերն անգամ թափանցեցիր,
Ջերմություն ու սեր, այնտեղ էլ  չգտար:

Հոգուս  վիշտը թողիր բորբոքված,
Ինձ չհարցնելով հոգուցս հեռացար,
Սրտիս սերն էլ հոգումս մոխրացավ,
Ողողված արյունով վերքերս մնաց:

Անծանոթի մեջ ես սեր եմ գտել,
Հոգի եմ գտել ես նրա հոգում,
Հասարակ անձս աստվածացնում է,
Չնչին արածս` գովաբանում  է:

Հեղինակ` Արման Մուրադյան
02.11.2013թ.
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: